ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Բերդավանցիները միջպետական ճանապարհն այնքան փակ կպահեն, քանի դեռ իրենց համագյուղացին չի արտահանձնվել

Բերդավանցիները միջպետական ճանապարհն այնքան փակ կպահեն, քանի դեռ իրենց համագյուղացին չի արտահանձնվել
17.11.2018 | 18:30

Սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել էին Երևան-Բագրատաշեն միջպետական նշանակության ճանապարհը: Տավուշեցիների պահանջը հետևյալն էր՝ ստիպել Հայաստանի իշխանությանը կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիների փոխանակումը, որոնց թվում է նաև բերդավանցի 34-ամյա Կարեն Ղազարյանը:

«Իրատեսի» հետ զրույցում բերադավնցիներն ասացին, որ այսօր երեկոյան ճանապարհը բացել են, բայց վաղն առավոտյան ժամը 10-ից կրկին պատրաստվում են փակել այն:
Կարենի մայրը դեպքի վայր ժամանակ ոստիկանների մոտ սրտնեղում էր, թե հեռուստացույցով է լսել, որ ադրբեջանական կողմը դիմել է ՄԱԿ-ին արտահանձնում և փոխանակում կատարելու խնդրանքով, Հայաաստանը մերժել է Ադրբեջանի այդ կոչը: Եվ իրենք հենց դրանից են վիրավորվել ու որոշել կտրուկ քայլերի դիմել: Ոստիկանները տիկնոջն անընդհատ փորձում էին հասկացենլ, որ միջպետական ճանապարհ ակելը սխալ մեթոդ է, բայց նա ասում էր, թե սխալն այն է, երբ իր որդու վերադարձի համար որևէ քայլչի արվում:
«Քո տղան լիներ ճանապարհ չէիր փակի, իրանը լիներ (Նիկոլ Փաշինյանի նկատի ունի- Ս.Վ.) չէ՞ր փակի: 120 օր ձայն չենք հանել, լռել ենք, հարցազրույցներ չենք տվել, հավատացել ենք, բայց հիմա էլ որևէ մեկին չենք հավատում, ոչինչ մեզ չի կարող կանգնեցնել»,- լացակումած ձայնով ասում էր Կարենի մայրը:


Հիշեցնենք, որ որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել 1984 թվականի ծնված հայ «զինծառայող» Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր, որ Կարեն Ղազարյանը զինծառայող է. «Նա չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ